Հայերեն   English   Русский  

Պետական դավաճանության մասին հայտարարող և այդ հանցագործության մասին հաղորդում չտվողը շառլատան է. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 439

Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին, բայց չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է:

Այսօր լրագրողների հետ զրույցում ասացՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Շահնազարյանի՝ ԱԱԾ ներկայանալ հրաժարվելու հարցին:

« Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ: Այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդծեց՝ ասուլիսներ հրավիրելու ժամանակ թող մարդիկ փաստեր ներկայացնեն՝ ինչ դավադրություն է: «Մարդիկ պետք է հստակ իմանան, եթե կա քաղաքական դավադրություն կամ կա ստախոսություն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: