Հայերեն   English   Русский  

Հիմա վերադառնում ենք սիրո ժամանակներին. Արթուր Բաղդասարյան


  
դիտումներ: 441

ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Արարատի մարզն էր, որտեղ աղ ու հացով դիմավորեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Արտաշատ քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը կիսվեց առկա մտոհոգություններով և դրանց փարատմանն ուղղված ՕԵԿ առաջադրած ծրագրային մոտեցումներով:

Այստեղ էին նաև ՕԵԿ վարկանիշային ցուցակով առաջադրված նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանը և Արտաշատի ՕԵԿ պատասխանատու Հերմինե Խուդոյանը:

Արթուր Բաղդասարյանի դիտարկմամբ իրենք մեծ ուշադրություն են դարձնում հատկապես մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրներին: ՕԵԿ նախագահը առաջարկում է Հայաստանում ներդնել գյուղատնտեսության ապահովագրության քաղաքակիրթ համակարգ.

«Այսօր արդի աշխարհը անցել է գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգին: Գյուղացին պետք է զգա պետության հոգածությունը: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»:

Արթուր Բաղդասարյանը եղավ նաև Վեդի քաղաքում: Վեդիի մշակույթի տանը հավաքված ՕԵԿ համակիրներին ողջունելով՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք հանդես են գալիս ոչ միայն դուխով այլ նաև խելքով երկիրը առաջ տանելու օգտին:

«Մենք ասում ենք՝ ո՛չ բյուջետային համակարգի կրճատումներին, ո՛չ 10,000 ուսուցիչների կրճատումներին: Մենք ոչ թե պետք է գնանք կրճատումների այլ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով: Մեր քաղաքական թիմը ունի բավարար փորձ, գրագիտությունը և անցած ճանապարհ առկա խնդիրներին համարժեք լուծումներ առաջադրելու համար: Ժողովուրդն ինձ շատ է սիրել, հետո հիասթափվեցին, բայց հիմա սկսել են նորից սիրել: Ինչպես ասում են շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա: Հիմա վերադառնում ենք սիրո ժամանակներին»:

ՕԵԿ մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: