Հայերեն   English   Русский  

​«Պատվավոր հայուհի» Սերենա Ուիլյամսը ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշում


  
դիտումներ: 738

Forbes ամսագիրը հրապարակել է 2018 թ. 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշը: Ամսագրի հրապարակած վարկանիշում ներառվել է նաև հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսը, որը ամերիկահայ ՏՏ-ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի կինն է: Գրում է Rusarminfo.ru-ն:

Սերենա Ուիլյամսը, որն իրեն «պատվավոր հայուհի» է համարում, 79-րդ տեղն է զբաղեցնում:

Այս տարի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկրորդ հորիզոնականը միաժամանակ զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը: Երրորդ տեղում «General Motors» ընկերության գլխավոր տնօրենն է հայտնվել:

2018 թ. ՌԴ-ից վարկանիշում ընդգրկվել է միայն Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան` զբաղեցնելով վարկանիշի 49-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը առաջին անգամ ընդգրկվել էր Forbes ամսագրի կազմած 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշում: Ամսագրի կազմած վարկանիշում Սիմոնյանը 52-րդ հորիզոնականն էր զբաղեցրել` առաջ անցնելով Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: