Հայերեն   English   Русский  

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի գործող նախագահի փեսան


  
դիտումներ: 284

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսայի` Մինդիա Գոգոչուրին և նրա ընկերոջ ձերբակալման մասին: Գրում է Gazeta.ru-ն:

«Այդ անձինք ձերբակալվել են ապօրինի հրազեն պահելու և հանցագործության մասին չհաղորդելու փաստերի առնչությամբ», - հայտնել են գերատեսչության ներկայացուցիչները:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` ոստիկանությունը զրահաբաճկոն և զենք է հայտնաբերել, որը կասկածյալները նետել են բնակարանի պատշգամբից, որտեղ գտնվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: