Հայերեն   English   Русский  

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը


  
դիտումներ: 99

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 13:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սարավան-«Զանգեր» (տեսանելիությունը՝ 30 մ), «Չայնիի ոլորաններ»-Հրազդան, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին (տեսանելիությունը՝ 20 մ) մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: