Հայերեն   English   Русский  

​Աֆղանստանի ընտրահանձնաժողովը չեղյալ է հայտարարել խորհրդարանական ընտրությունները Քաբուլում


  
դիտումներ: 158

Այդ որոշումն ընդունվել է ընտրությունների ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների պատճառով

Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաշվելիս հաշվի չառնել Քաբուլի շրջանի ընտրողների ձայները: Այդ մասին այսօր հաղորդել է 1 TV հեռուստաալիքը:

Տեղեկացվում է, որ որոշումն ընդունվել է մեծ թվով խախտումների պատճառով, որոնք արձանագրվել են ընտրությունների ընթացքում: Ընդհանուր արձանագրվել է 2767 բողոք՝ կապված ընտրական գործընթացում հաստատված կանոններին չհետևելու հետ:

Աֆղանստանի ընտրական հանձնաժողովի կարծիքով՝ ընտրություններն այդ գավառում պետք է անցկացվեն երկրորդ անգամ: Ընդ որում ճշտվում է, որ Քաբուլի ընտրահանձնաժողովի ներկայացուցիչները ներկայումս խորհրդակցություն են անցկացնում և առաջիկայում կհայտարարեն վերջնական որոշումն այց հարցի մասին:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հավանականություն կա, որ չեղյալ հայտարարվեն նաև Բադախշան, Բագլան և Վարդակ շրջանների ընտրությունների արդյունքները:

Ժողովրդական պալատի (Վոլեսի ջիրգա՝ խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունները տեղի են ունեցել Աֆղանստանում հոկտեմբերի 20-21-ը: Ընդսմին խորհրդարանական ընտրությունները Կանդագար շրջանում հետաձգվել են և կայացել են նախատեսված ժամկետից մի շաբաթ անց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: