Հայերեն   English   Русский  

Կառավարությունը մտադիր է հրաժարվել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքից


  
դիտումներ: 119

ՀՀ կառավարությունը մտադիր է հրաժարվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Կառավարությունն իր կարիքներից ելնելով ստիպված վարձակալել էր Արամ Հարությունյանի գույքը, և հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վարձակալությունը խզենք և պետական գույքի հաշվին այդ պետական կառույցները տեղավորենք: Այդտեղ գտնվում են ազգային վիճակագրական ծառայության ու գանձապետարանի վարձակալած տարածքները»,- ասաց Բաբայանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: