Հայերեն   English   Русский  

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհեր կան


  
դիտումներ: 198

IRINN լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստային քաղաքում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել: Գրում է Ria.ru-ն:

«Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է, մի քանիսը` վիրավորվել», - հայտնել է IRINN գործակալությունը` նշելով, որ քաղաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, պայթյունն, ամենայն հավանականությամբ, մահապարտ ահաբեկչի հարձակում է եղել Չաբահարի ոստիկանության բաժանմունքի վրա: Իսկ «Tasnim» գործակալությունը հայտնել է, որ դեպքի վայրում ավտամեքենա է պայթել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: