Հայերեն   English   Русский  

Արցախի իշխանությունները չեն բացառում #Ադրբեջան/ի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը


ֆբ գրառում


  
դիտումներ: 219

Հետաքննության մեխանիզմների ներդրման հնարավորությունը, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը,

երկու կողմերում գտնվող, այսպես ասենք, գերիների փոխանակումը. Այս բոլոր հարցերը կարևոր են: Սակայն այսօրվա ամենակարևոր թեման ՝ խաղաղության պահպանման անհրաժեշտությունն է։

ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին քննարկման թեմա է #Արցախ/ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակման հարցը: Արցախի իշխանությունները չեն բացառում #Ադրբեջան/ի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, որը Արցախի տարածքում ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ չի կատարել ի տարբերություն երկու դիվերսանտների, որոնք դատապարտված են մարդասպնության համար։

Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիներն էլ առաջնահերթ են, նրանց միջեւ խտրականություն չի դրվում փոխանակման հարցում, բանակցությունները ցույց կտան, թե ինչպես դա կիրականացվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: