Հայերեն   English   Русский  

Բեռնատարն ընկել է Դեբեդ գետը, կան վիրավորներ


  
դիտումներ: 611

Վարորդին ու ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Համլետ Չոպիկյանն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 6-ին, ժամը 06:10-ի սահմանում։

Վարորդին և նրա ուղևորին՝ 33-ամյա Գուրգեն Խաչատրյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները, որից հետո նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան գետից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: