Հայերեն   English   Русский  

Ձմեռ պապի հրապարակայնորեն դիմակազերծման պատճառով ԱՄՆ-ում ուսուցչուհին զրկվել է աշխատանքից


  
դիտումներ: 305

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Մոնտվիլ քաղաքում գտնվող դպրոցում: Գրում է Gazeta.ru-ն:

Դպրոցի ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքից ազատել իր աշխատակցուհուն, քանի որ վերջինս փոքր երեխաներին ասել է, որ Ձմեռ պապ գոյություն չունի:

Ուսուցչուհին մեկ ակնթարթում փառազրկել է Սուրբծննդյան բոլոր առասպելները` Զատկիի ճագարի, ատամի փերիի, թռչող սուրբծննդյան եղնիկների, էլֆերի և լեպրեկոնների մասին:

Երեխաների հոգեբանության համար հատկապես դաժան է եղել իմանալ, որ ամանորյա տոնածառի տակ նվերներ իրենց իսկ ծնողներն են դնում:

Երեխաները դասասենյակից արցունքներն աչքերին են դուրս եկել: Ծնողների խոսքերով` երեխաներից մի քանիսն անգամ չեն կարողացել գիշերը քնել:

Ուսուցչի գործողությունները որպես անթույլատրելի են գնահատվել և նա հեռացվել է աշխատանքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: