Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում փոխվում են խորհրդարանական մի շարք կոմիտեների լիազորությունները


  
դիտումներ: 316

Բաքվի «Թրենդ» գոծակալությունը, հղում անելով Ադրբեջանի Միլլի մեջլիսին, տեղեկացնում է, որ փոխվում են Ադրբեջանի մի շարք խորհրդարանական կոմիտեների լիազորությունները: Դա նախատեսված է «Միլլի մեջլիսի կոմիտեների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններում:

Փոփոխությունը նախատեսում է Միլլի մեջլիսի որոշելիք հարցերից բացառել Աուդիտորների պալատի ստեղծումը, ինչպես նաև Աուդիտորների պալատի նախագահին պաշտոնից ազատելու մասին եզրակացություն տալու հետ կապված քննարկումը խորհրդարանի երկու՝ Մարդու իրավունքների հարցերի և Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերի կոմիտեներում:

Խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերի կոմիտեում քննարկվող հարցերին ավելացել է ևս մի հարց: Մինչև Հաշվեքննիչ պալատի կողմից ամենամյա հաշվետվությունը խորհրդարանի քննությանը ներկայացնելը դա պետք է քննարկվի Միլլի մեջլիսի համապատասխան կոմիտեում, որն էլ կանի եզրակացությունը:

Գենդերային իրավահավասարության ոլորտում վերահսկողություն իրականացնող Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պետկոմիտեի ամենամյա հաշվետվությունը մինչև Միլլի մեջլիսի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի երկու՝ Մարդու իրավունքների հացերի և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների հարցերի կոմիտեներում, որոնք էլ կանեն եզրակացությունը:

Այս փոփոխությունները քննարկման կդրվեն խորհրդարանի լիագումար նիստում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: