Հայերեն   English   Русский  

​Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 8-ին փակ կլինի այցելուների համար «Դեղին ժիլետների» ցույցի պատճառով


Իշխանությունները պատրաստվում են ընդվզման նոր լայնածավալ ցույցերի և հնարավոր անկարգությունների


  
դիտումներ: 293

Էյֆելյան աշտարակը շաբաթ օրը փակ կլինի այցելուների համար՝ կապված այդ օրը Փարիզում նախատեսված «Դեղին ժիլետների» հանրահավաքի հետ: Այդ մասին հաղորդվում է Փարիզի գլխավոր տեսարժան վայրի թվիթերյան էջում:

«Ցույցերի կապակցությամբ, որոնք տեղի են ունենալու Փարիզում, <…> փակ է այցելուների համար շաբաթ՝ դեկտեմբերի 8-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայում նոյեմբերի կեսերից «Դեղին ժիլետների» շարժման զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում: Նրանք հանդես են գալիս ավտոմեքենաների վառելիքի գների թանկացման, հարկերի բարձրացման և մյուս թանկացումների դեմ: Իշխանությունները պատրաստվում են նոր լայնածավալ ցույցերի և հնարավոր անկարգությունների առաջիկա շաբաթ օրը՝ չնայած արդեն արված զիջումներին հարկերի և աշխատավարձերի նավազագույն մակարդակի բարձրացման մասով:

Վերջին բախումների ժամանակ միայն Փարիզում բերման է ենթարկվել 412 մարդ (378-ը ազատազրկվել են), տուժել է ավելի քան 130 մարդ, քաղաքին հասցվել է 3-4 մլն եվրոյի վնաս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: