Հայերեն   English   Русский  

Ռուս հայտնի երգիչը ինքնաթիռում փրկել է ուղևորուհու կյանքը. Լուսանկարներ


  
դիտումներ: 500

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտնի ռուս երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումը «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Սիմֆերոպոլ թռիչքն իրականացնող ինքնաթիռում փրկել է ուղևորուհիներից մեկի կյանքը: Գրում է Starhit.ru-ն:

Երգիչն օգնել է գիտակցությունը կորցրած կնոջը: Ականատեսները հայտնել են, որ Ալեքսանդր Ռոզենբաումը բիզնեսի կարգից էկոնոմ կարգ է շտապել այն ժամանակ, երբ բորտուղեկցորդուհին բարձրաձայն հարցրել է, թե արդյոք ինքնաթիռում բժիշկ կա: Երաժիշտը ուղևորին արհեստական շնչառություն է արել, որից հետո նրա գիտակցության է եկել:

«Էկոնոմ կարգում բժիշկ չկար, իսկ բիզնես կարգից ներս մտավ կրթությամբ և առաջին մասնագիտությամբ իսկապես բժիշկ, իմ սիրելի կատարողներից մեկը` Ալեքսանդր Յակովլևիչ Ռոզենբաումը», - գրել է ինքնաթիռի ուղևորներից մեկը ֆեյսբուքում:

Ալեքսանդր Ռոզենբաումը Ղրիմ համերգային շրջագայության շրջանակներում է ուղևորվել:

Ռոզենբաում

Ռոզենբաում

Ռոզենբաում

Ռոզենբաում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: