Հայերեն   English   Русский  

Նոյեմբերին ևս գնաճ է արձանագրվել


  
դիտումներ: 713

2018թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ,ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1% գնաճով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` սննդամթերքի (ներառյալ` ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են, համապատասխանաբար, 2.0% և 0.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2%-ով:

2018թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի, համապատասխանաբար, 7.3% և 18.7% գնաճը: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 6.4% գնանկում, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 18.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 1.0-11.4%-ով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 0.1% գնանկում, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 1.0% գնաճը (վերջին 4 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 41.1%):

Ձկնամթերքի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 5.5%, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:

2018թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.3% գնաճ, իսկ հացաբուլկեղենիև ձավարեղենի, շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյիապրանքախմբերում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 8.8% գնաճ, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2% գնանկում:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 2.4% գնաճ, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2% գնանկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: