Հայերեն   English   Русский  

Գյումրիում տեքստիլի գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը


  
դիտումներ: 634

Գյումրու SASSTEX տեքստիլի գործարանը հաջորդ տարի նոր մասնաշենք կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը դեկտեմբերի 7-ին դրեց գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գործարանի մեկնարկին եմ մասնակցում, որոնք ունեն նույն առանձնահատկությունը։ Դրանք բացվել են սփյուռքի մեր հայրենակիցների ներդրմամբ ու առաջին փուլով սկսում են աշխատակիցների վերապատրաստման գործընթացը, որպեսզի անցնեն լիարժեք աշխատանքի։ Սա լիարժեք համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ քաղաքացիներն, ովքեր կառավարության հետ կապ չունեն, բիզնեսում անում են իրենց քայլն ու ստիպում կառավարությանը, որ պայմաններ ստեղծի իրենց համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Գործարանի հիմնադիրը պատրաստվում է նմանատիպ գործարաններ բացել նաև Սպիտակ քաղաքում ու Հայաստանի այլ հատվածներում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: