Հայերեն   English   Русский  

Հայուհին BBC-ին տված հարցազրույցում պատմել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո իր փրկության պատմությունը


  
դիտումներ: 667

Հայաստանի բնակչուհի Անահիտ Կարապետյանը բրիտանական «BBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրում ավերիչ երկրաշարժից հետո իր փրկության պատմությունը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Ռեպորտաժի հերոսուհին աղետի պահին 15 տարեկան է եղել: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ նա Սպիտակ քաղաքի իր դպրոցում է գտնվել:

«Մեզ մոտ ֆիզիկայի դաս էր, երբ ձայն լսեցինք, որը նման էր ամպրոպի: Ուսուցչի հետևի պատը սկսեց փլվել: Երբ ուշքի եկա, հասկացա, որ չեմ կարողանում շնչել, բերանս հող էր լցվել: Կողքիս իմ դասընկեր Գարիկն էր: Բետոնի մի կտոր ընկել էր նրա ստամոքսի և իմ ոտքի վրա: Մի քանի ժամ անց լսեցի մայրիկիս ձայնը: Բարձրացրեցի ձեռքս և ասացի. «Մայրիկ, ես այստեղ եմ»: Մայրս շոշափեց ձեռքս և ասաց. «Խնդրում եմ, գոնե նրան փրկեք»: Այդ պահին մտածում էի, իսկ միգուցե միայն ես եմ մորս հետ ողջ մնացել: Սակայն հետո լսեցի պապիկիս ձայնը», - պատմել է Անահիտ Կարապետյանը:

Որոշ ժամանակ անց ամբարձիչ կռունկները բարձրացրել են բետոնե բլոկները և փլատակների տակից դուրս բերել Անահիտին և Գարիկին, սակայն բժիշկներին չի հաջողվել տղայի կյանքը փրկել:

Ավելի ուշ պարզվել է, որ ավերակների տակ մահացել են նաև Անահիտ Կարապետյանի եղբայրն ու հայրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: