Հայերեն   English   Русский  

Ուզում եմ, որ որդիս մեծանա իր հայրենիքում, որն ունի պետականություն ու ծիծաղի առարկա չի ամբողջ աշխարհում


  
դիտումներ: 968

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ զրուցեցինք պատգամավորության թեկնածու Վարդուհի Դավթյանի հետ, որն առաջադրված է Նոր Նորք, Ավան, Զեյթուն թաղամասերն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:

Նախ մի քանի խոսքով պատմեք Ձեր մասին:

- Ծնվել եմ 1980 թվականին՝ Երևանում, բայց սերում եմ Մուշից ու Կարսից: Աշխատանքային գործունեությունս հիմնականումարվեստի հետ է առնչվում: Ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հեղինակ-կատարող եմ, պրոդյուսեր:

.Լինելով հասարակականորեն բավականին ակտիվ անմիջականորեն չեք զբաղվել քաղաքականությամբ, ի՞նչն ստիպեց մտնել այդ՝ միգուցե ոչ այնքան կանացի դաշտ: ՈՒ ինչո՞ւ ընտրեցիք ՀՀԿ-ն, այն էլ այս պահին:

- Քաղաքականապես ակտիվ եղել եմ դեռ մանկուց, ասում են 3 տարեկանում անգիր գիտեի քաղբյուրոյի անդամների անունները:

Միշտ եմ ունեցել իմ դիրքորոշումը տարբեր հարցերի և թեմաների առնչությամբ. սա էլ փոքրուց, երբեք մեծամասնության մեջ չեմ եղել, այլ մեծամասնությանը փորձել եմ համոզել, որ ես ճիշտ եմ:Ակտիվորեն չեմ զբաղվել քաղաքականությամբ, որովհետև դրա կարիքը չեմ զգացել, լինելով շատ բաներում ոչ համաձայն ՀՀԿ-ի վարած քաղաքականության հետ, համենայն դեպս առանցքային հարցերում վստահել եմ՝ ազգային անվտանգություն, արտաքին քաղաքականություն:

Ինչո՞ւ հիմա՝ որովհետև այս պահին իմ և ՀՀԿ տեսլականը նույնն են:Որովհետև բոլորն էլ, յուրաքանչյուր քաղաքացի գիտի«պիտին», կառավարությունը պետք է ոչ թե դա ասի, ներկայացնի, այլ դրան հասնելու ուղին, քայլերը, անելիքները, այն ամենը, ինչ պետք է արվի, ինչպես էդա պատկերացնում ու, կարևորը, իրականացնում:ՈՒ ոչ միայն այս պահի խնդիրներ լուծի, այլև մտածի վաղվա օրվա մասին, իրականացնի հեռահար ծրագրեր: Ավելացնեմ նաև, որ, ըստ իս, դպրոցի խնդիրը կեղծ ժողովրդավարությունը չի, այլ կրթության որակը, իսկ սոցիալական արդարությունը ոչ թե մարդկանց ուղղակի օգնելը, այլ բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելը: Մարդկանց տույժ-տուգանքները ներելով նրանց օրինապաշտ քաղաքացի չես դարձնի, չես սովորեցնի, որ պետության, Հայրենիքի զարգացման համար հարկավոր է աշխատել, ստեղծել:

Նախընտրական նկարից ակնհայտ է, որ Դուք նոր եք մայրացել. փաստորեն քաղաքական կյանքում տեսնում եք այսպիսի իրավիճակ, որ անգամ այս՝ Ձեր անձնական կյանքում կարևոր պահին տեսնում եք դրան խառնվելու անհրաժեշտություն:

- Այո և հենց դաէ պատճառը , որովհետև ուզում եմ, որ որդիս մեծանա իր հայրենիքում, որն ունի պետականություն ու ծիծաղի առարկա չի ամբողջ աշխարհում: Պետություն, որի մասին աշխարհի ուժեղները հիշում են ոչ թե որպես գործիք օգտագործելու համար, ինչպես վերջերս Բոլթոնը, այլ որն ունի իր ուրույն դերակատարումը համաշխարհային գործընթացներում, որն ունի արտաքին քաղաքական հստակ մշակված մտածված մարտավարություն, որը հետևողականորեն իրականացնում է:

Ո՞րն է այն ուղերձը, որն ամենաէականն է Ձեզ համար, ի՞նչն եք հատկապես կարևորում այսօրվա Հայաստանի համար:

- Ուզում եմ , որ մարդիկ դադարեն միայն պահանջելպետությունից, ուզում եմեմ, որ նաև տան, իրենց պատասխանատու, պետության քաղաքացի զգան: Հողին չհավասարեցնեն մեր պետականությունը: ՈՒզում եմ անպայման անդրադառնալ նաև Արցախի խնդրին: Այստեղ ճիշտ չի մեզ հակառակորդի հետ հավասարը հավասարի դիտարկելը, այո՛, իրենք էլ են որդիներ կորցնում, տուժում պատերազմական իրավիճակից, բայց նրանք կորցնում են, որովհետև հենց իրենք են պատերազմը սանձազերծել, իսկ մենք պաշտպանում ենք մեր հողը, մեր տունը....

Երբ ի հակադրությունբարի կամքի տարաբնույթ գործողությունների մատուցվում է Խոջալուի լեգենդը, երբ ծայրահեղ հայատյաց քաղաքականություն է իրականացվում անգամ երեխաների շրջանում մեծ սխալ է ակնկալելը, թե հակառակորդ կողմը կանսա բանականության ձայնին, ականջալուր կլինի խաղաղությանը համատեղ հասնելու մեր առաջարկներին, պատրաստ կլինի անելու հայկական կողմին ձեռնտու գեթ մեկ քայլ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: