Հայերեն   English   Русский  

​ՕԵԿ-ի վճարովի «գաղափարակիցները»


  
դիտումներ: 389

Անկախը էլեկտրոնային փոստով քարոզարշավի մասին նամակէ ստացել և ընթերցողին է ներկայացնում այն ամբոջությամբ

Նոյեմբերի 26-ին մեկնարկեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի 12 օր անց՝ դեկտեմբերի 7-ին։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի միջև, որոնք հաղթահարել են նվազագույն շեմը՝ 5% կուսակցությունների համար, 7%՝ դաշինքների:

Այս տարվա նոյեմբերի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2.574.916 քաղաքացի, ովքեր կքվեարկեն Հայաստանի 13 ընտրատարածքներում։ 101 պատգամավորները կընտրվեն 5 տարի ժամկետով։

Մեր հավաստի աղբյուրներից տեղեկանում ենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը քարոզարշավին վճարովի մասնակիցներ է ներգրավվում, ովքեր շրջում են կուսակցության պատգամավորի թեկնածուների հետ և տպավորություն են ստեղծում, թե մեր հայրենակիցները հետաքրքրված են ՕԵԿ-ի քարոզարշավով, ծրագրերով և կիսում են նրանց գաղափարները: Այն ինչ, այդ ամենը կեղծիք է, բեմականացված հենց ՕԵԿ նախագահ՝ Արթուր Բաղդասարյանի կողմից:

Աղբյուրի պնդմամբ, քարոզարշավին մասնակցող ՕԵԿ-ի «գաղափարակիցներին» օրեկան վարձատրում են ընդամենը 2000 դրամ, իբրև որպես տրանսպորտի և սնունդի գումար:

Նախնական պայմանավորվածությամբ այդ չնչին գումարը պետք է օրական վճարեին մասնակիցներին, սակայն այսօր քարոզարշավի վերջին օրն է, իսկ ՕԵԿ-ն իր սովորության համաձայն՝ խաբել է և չի վճարել: Քարոզարշավի հենց 3-րդ օրից որոշ մասնակիցներ հրաժարվել էին մասնակցել «Օրինաց երկիր» կուսակցության հետագա քարոզարշավին:

Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, երբ ՕԵԿ նախագահ՝ Արթուր Բաղդասարյանը խաբում է ժողովրդին և չի վճարում խոստացված գումարները կամ աշխատավարձները:

Նշենք, որ վերջին օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձել էին այդ թեմային, որ Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում, «Հայասի գրուպ»-ում և ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայում աշխատակիցներն ամիսներներ շարունակ չեն վարձատրվել:

Արթուր Բաղդասարյանին աշխատակիցները, ինչպես նաև արդեն նախկին դարձած որոշ աշխատակիցներ, մի քանի օր ժամանակ էին տվել, որպեսզի այդ հարցին վերջնական լուծում տրվի, սակայն դեռ ոչ մի արձագանք՝ հարցն այդպես էլ օդում կախված է մնացել, իսկ հարցի լուծման ժամկետներն՝ անհայտ են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: