Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի ՆԳ նախարարը չի բացառել օտարերկրացիների մասնակցությունը երկրում ստեղծված անկարգություններին


  
դիտումներ: 272

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները չի բացառել, որ դեկտեմբերի 8-ի բողոքի ցույցերին կարող էին մասնակցել օգնականներ արտասահմանից:

«Հաղթական կամարի անձնակազմն ասում է, որ մի գերմանացու և մի պորտուգալացու են տեսել, որոնք վնասում էին Հաղթական կամարը: Ուստի դա բացառված չէ»,- ասել է Կաստաները մամլո ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե մտավախություն են արդյոք իշխանությունները, որ կարող են ջարդարարներ ժամանել արտասահմանից:

Նախարարի կարծիքով՝ շաբաթ օրը բողոքի ցույցի դուրս կգա մի քանի հազար մարդ: «Բայց ես գիտեմ, որ նրանց մեջ կլինեն ծայրահեղ ագրեսիվ մարդիկ, որոնք ուզում են մասնակցել»,- ավելացրել է նա:

«Դեղին ժիլետների» շարժման բողոքի ցույցերը, որոնք հանդես են գալիս մասնավորապես բենզինի գների բարձրացման դեմ, սկսվել են Ֆրանսիայում նոյեմբերի 17-ին: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանության բախումներով, ջարդերով, մեքենաներ հրդեհելով ու խանութներ, բանկեր ավերելով: Ցույցերի ընթացքում զոհվել է 4 մարդ, հարյուրավորները վիրավորվել են: Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ընդվզողները նոր ցույցեր են ծրագրել:

Ինչպես նշում են Ֆրանսիայի իշխանությունները, շաբաթօրյա ցույցերի ժամանակ անվտանգություն ապահովելու համար գործի կդրվի իրավապահ մարմինների 89 հազար աշխատակից, Փարիզում՝ մոտ 8 հազար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: