Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը


  
դիտումներ: 383

ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է մերժել պաշտպանների բողոքները։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ»,- նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: