Հայերեն   English   Русский  

Թրամփն ինքն իրեն ոտնձգության զոհ է անվանել


  
դիտումներ: 280

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «նախագահական ոտնձգության» է ենթարկվել: Այդ մասին Թրամփը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` կեղծ «ռուսական գործը» լրջորեն ազդել է իր կարիերայի վրա:

Նա ընդգծել է, որ եթե հաշվի առնվեին վերջին երկու տարվա ընթացքում իր ձեռքբերումները, ապա քաղաքական գործչի իր վարկանիշը կլիներ 75%, այլ ոչ թե` 50%:

«Սա կոչվում է նախագահական ոտնձգություն», - եզրափակել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի առաջնորդը Բուշի ավագի հուղարկավորության ժամանակ ոչ քրիստոնեական վարքի պատճառով խիստ քննադատության է ենթարկվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: