Հայերեն   English   Русский  

Փարիզում ցույցերի պատճառով Էյֆելյան աշտարակը և Լուվրը կփակվեն


  
դիտումներ: 341

Շաբաթ օրը Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» հերթական ցույցը կկազմակերպվի: Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են անվտանգության ապահովման համար 89,000 ոստիկանի մոբիլիզացնել: Գրում է Esquire.ru-ն:

Ֆրանսիան պատրաստվում է «դեղին բաճկոնների» հերթական հանրահավաքին, որն այս շաբաթ օրը տեղի կունենա ամբողջ երկրի տարածքում: The Guardian պարբերականի փոխանցմամբ` իշխանությունները մտադիր են անվտանգության ապահովման համար մոբիլիզացնել ավելի քան 89 հազար ոստիկանների, այդ թվում ժանդարմերիայի տասնյակ զրահավոր փոխադրիչներ:

Փարիզում իրավապահ մարմինների ավելի քան ութ հազար ներկայացուցիչներ կաշխատեն: Բացի այդ ցույցերի պատճառով կփակվեն քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը` Էյֆելյան աշտարակը, Լուվրի թանգարանը, Գրան Պալե պալատը, Գարնյե օպերան:

Փարիզում Ելիսեյան դաշտերի խանութները բողոքի ակցիաների պատճառով շաբաթ օրը չեն բացվի, քանի որ ցույցերը հաճախ վանդալիզմով և թալանով են ավարտվում: Ֆրանսիայում նաև չեղյալ են հայտարարվել լավագույն ֆուտբոլային ակումբների հանդիպումները:

«Մենք չենք կարող ռիսկի դիմել` քաջ տեղյակ լինելով գոյություն ունեցող վտանգների մասին», - հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերը:

Ֆրանսիայում վախենում են իրավիճակի սրումից` չնայած այն հանգամանքին, որ այս շաբաթ իշխանությունները զիջումների են գնացել և վառելիքի գների բարձրացման վեցամսյա մորատորիում սահմանել:

Անցյալ հանգստյան օրերի ընթացքում բողոքի ցույցերը անվտանգության ուժերի հետ բախումների վերածվեցին: Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» հանրահավաքների սկզբից երեք մարդ է զոհվել, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել: Մշակութային հուշարձանները նույնպես տուժել են, ինչպես օրինակ «Հաղթական կամարի» թանգարանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: