Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 14 զինվորական է զոհվել


  
դիտումներ: 287

Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետևանքով կառավարական բանակի 14 զինվորական է զոհվել: Տեղի ունեցած հարձակման մասին հայտնել է Tolonews հեռուստաալիքի թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:

Հերաթ նահանգի նահանգապետի ներկայացուցչի խոսքերով` միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Ահաբեկիչները 14 զինվորականի սպանել են, ևս 20-ին` առևանգել:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել էին Աֆղանստանից զորքերի դուրսբերման պատրաստակամության մասին: Իսկ Ռուսաստանը պահանջել էր հետաքննել Աֆղանստանում խաղաղ բնակիչների մահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: