Հայերեն   English   Русский  

​ Գլխավոր Քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ


  
դիտումներ: 245

70 տարի շարունակ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ը գլոբալփարոս է եղել՝ լույս սփռելովարժանապատվության, հավասարության և բարեկեցության համար…և հույս բերելով խավարին:

Հռչակագրում ամրագրված իրավունքները կիրառելի են բոլորի համար՝ անկախ ռասսայից, հավատից,բնակության վայրից կամ որևէ այլ առանձնահատկությունից:

Մարդու իրավունքները համընդհանուր են և հարատև:

Դրանք անքակտելի են։ Հնարավոր չէ առանձնացնել և ընտրել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային իրավունքներ։

Այսօր մենք նաև պատվում ենք մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր վտանգում ենիրենց կյանքը հանունմարդկանցպաշտպանության՝ չնայած ավելացողատելությանը, ռասիզմին, անհանդուրժողականությանըև ճնշմանը:

Իրապես, մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում պաշարման մեջ են գտնվում:

Համամարդկային արժեքները քայքայվում են: Օրենքի գերակայությունը թուլանում է:

Առավել քան երբևէ, այսօր մեր համընդհանուր պարտավորությունը հստակ է:

Ելնե՛նք հանուն մարդու իրավունքների՝ բոլորի համար և ամենուր:

Շնորհակալություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: