Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» ցույցերի ընթացքում ոստիկանությունը մոտ 1 հազար մարդ է բերման ենթարկել


Բերման ենթարկվածներից 724 մարդ ճաղերի ետևում է


  
դիտումներ: 631

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ այսօր Ֆրանսիայի ոստիկանությունը ողջ երկրում «Դեղին ժիլետների» ցույցերի մոտ հազար մասնակցի է բերման ենթարկել հակաիրավական գործողությունների համար: Այդ մասին տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:

Կեսօրին արդեն բերման ենթարկվածներից 724 հոգու փակել են ժամանակավոր պահման խցերում: Փարիզում, ինչպես ավելի վաղ հաղորդել էր ոստիկանության պրեֆեկտուրան, բերման է ենթարկվել 651 մարդ, որոնցից 536-ը ճաղերի ետևում է:

Ներկայումս ցույցերի հիմնական ուժերը Ելիսեյան դաշտերից տեղափոխվել են Էյֆելյան աշտարակի մոտ: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ թաղամասում՝ ՏԱՍՍ-ի ներկայացուցչության մոտակայքում, քայլում են հարյուրավոր «դեղին ժիլետներ», որոնց մի մասը բավական ագրեսիվ է տրամադրված: Ոստիկանությունը պարբերաբար ցուցարարների է բռնում:

Ցուցարարների մի մեծ խումբ, որը մինչ այս երկու մեքենա էր այրել Մարսոյի փողոցում, Աստղի հրապարակից դեպի Սեն գետը շարժվելիս Ալմա կամրջի վրա հանդիպել է ոստիկանության մեծ ուժերի: Դրա հետևանքով, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, շարասյունը բաժանվեց մի քանի մասերի: Մի խումբը ջանում է ուղղվել Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) կողմը:

Մյուս խումբը՝ մոտ 50 հոգի, ուղղվել է Էյֆելյան աշտարակի կողմը: Նրանք չեն կարողացել մոտենալ աշտարակին, քանի որ այն շրջապատում է չորսմետրանոց կրկնակի թափանցիկ պարիսպը՝ կառուցված ահաբեկիչներից պաշտպանելու համար: Այնտեղից ցուցարարները ուղղվել են Սենի մյուս ափը՝ դեպի Տրոկադերո հրապարակը:

Ցուցարարների մի մեծ խումբ հավաքվել է Հանրապետության հրապարակում: Ելիսեյան դաշտերում մի քանի հարյուր մարդ կա: Այնտեղ բախումներ չկան ոստիկանության հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: