Հայերեն   English   Русский  

Մարտունի քաղաքի 21/3 ըտրատեղամասում ընտրողների ակտիվությունն աննախադեպ է


  
դիտումներ: 431

Գեղարքունիքի մարզի 21/3 ըտրատեղամասում (քաղաք Մարտունի) ժամը 12:00-ի դրությամբ 1793 ընտրողներից քվեարկել է 326-ը։ Այս մասին ընտրատեղամասից հայտնում է Անկախ-ի թղթակիցը։

Հանձնաժողովի նախագահ Սամվել Գրիգորյանի խոսքով՝ ընտրողների ակտիվության ցուցանիշն աննախադեպ է։

Հանձնաժողովի քարտուղար Թերեզա Սողոմոնյանը նման ակտիվությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ տվյալ թաղամասից տարբեր կուսակցությունների ցանկերով առաջադրված թեկնածուներ կան, մասնավորապես «Մենք» դաշինքից և ԲՀԿ-ից։

Ընտրատեղամաս Մարտունիում

Ի դեպ, հանձնաժողովի քարտուղարը ԲՀԿ-ական ռեյտինգային թեկնածուի քույրն է։

Նշենք, որ ժամը 12։00-ի դրությամբ տվյալ ընտրատեղամասում գրանցվել է քվեարկողին օգնելու 12 դեպք՝ հիմնականում կապված տարեց ընտրողների հետ։ Առհասարակ ընտրողներից շատերը տեղյակ չեն ընտրակարգին, և հանձնաժողովի անդամներից մեկը պարբերաբար բարձրաձայն իրազեկում է ընտրակարգի մասին։

Ընտրատեղամասում վստահված անձիք ունեն "Մենք" դաշինքը, ՕԵԿ-ը "Սասնա ծռերը", ԲՀԿ-ն, "Լուսավոր Հայաստանը" և "Իմ քայլը" դաշինքը։

Հհկ այս ընտրատեղամասում ևս վստահված անձ չունի
Նշենք# որ ընտրատեղամասում գտնվելու ընթացքում դեպք արձանագրվեց, երբ չկողմնորոշված տարեց ընտրողը հարցնում էր,թե ում օգտին քվեարկի

Մինչ այս ժամը որևէ միջադեպ ընտրատեղամասում չի գրանցվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: