Հայերեն   English   Русский  

ՀՀ 3-րդ նախագահը քվեարկության է գնացել կնոջ հետ


  
դիտումներ: 425

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ եկավ իր քաղաքացիական պարտքը կատարելու։

Ռիտա Սարգսյանին ընտրատեղամասի մոտ ծաղիկներ նվիրեցին։

Սերժ Սարգսյանը ընտրեց

Սարգսյանն այս անգամ ևս մատնահետք հանձնելու հետ կապված խնդիրներ ունեցավ։ Ամուսինները քվեարկեցին և արագ հեռացան` չպատասխանելով լրագրողների հարցերին։

Նշենք, որ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այժմ գրանցված է ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր համայնքի Անկախության փողոցի 1 հասցեում։

Հիշեցնենք, որ ՀՀ 3–րդ նախագահը սեպտեմբերի 23–ին չէր մասնակցել Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը։ Ի դեպ, այդ ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը չէր մասնակցում։






Մեկնաբանություններ - 1

Գեւորգ     10.12.2018 Եկեք ասենք, որ Սերժն իսկապես խելոք բան արեց՝ ինչ որ պետք էր վարպետորեն սարքեց ու մի կողմ քաշվեց:
Նման գործիչներ պատմության մեջ շատ քիչ են հանդիպում:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: