Հայերեն   English   Русский  

Գեղարքունիքի 21/01 ընտրատեղամասում հերթեր են գոյանում


  
դիտումներ: 463

Գեղարքունիքի մարզի 21/01ընտրատեղամասում 14։25-ի դրությամբ քվեարկել է 1971 ընտրողներից 610-ը։

Ընտրատեղամասի մուտքի մոտ մի քանի տասնյակ մարդիկ ենք կուտակված։ Ոստիկանը մարդկանց հերթով է ներս թողնում՝ ընտրատեղամասում տասնհինգից ավել ընտրողների առկայություն թույլ չտալու համար։ Ընտրատեղամասի տարածքում շրջելիս, սակայն նկատի ում է, որ մարդիկ ոտքով են գալիս ընտրատեղամաս կամ անձնական ավտոմեքենանեով։ Խմբերով մարդկանց ընտրատեղամաս բերելու դեպքեր չեն նկատվել։

Վստահված անձինք ևս փաստում են, որ նման դեպքի չեն առնչվել։

Հանձնաժողովի նախագահ Մանվել Զուրաբյանն ընտրությունների ընթացքը գնահատում է որպես սովորական։ Ասում է, որ նախկինում զգալի էր, որ դրսից շատերն ուղղորդված էին ներս մտնում։ Այժմ նման բան զգալի չէ։

Նշենք, որ ընտրատեղամասի տարածքն անհարմար է՝ բարակ ու երկար։ Քվեախցիկների դեմ մարդկանց կուտակումները փակում են ընտրատեղամասում առկա տեսախցիկի տեսադաշտը։ Խնդիրը մատնանշեց նաև ԼՀԿ վստահված անձը։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահի խոսքով՝ կուտակումների պատճառ է նաև այն, որ ընտրողները լավ իրազեկված չեն քվեարկության կարգից։ Յուրաքանչյուրը բավականին երկար է մնում, ինչն էլ հերթեր է առաջացնում։

Իսկ քաղաքացիները թե քվեարկությունից առաջ, թե հետո խուսափում են խոսել իրենց ընտրության մասին. Փոքր բնակավայր է, առաջադրված բազմաթիվ տեղացի թեկնածուներ կան, և ամեն մեկը ծանոթ բարեկամի սկզբունքով խնդրել է իրենց թեկնածուին ընտրել ։

Ուստի մարդիկ խուսափում են բարձրաձայնել իրենց ընտրության ու նպատակների մասին՝ չցանկանալով նեղացնել իրենց շրջապատից և ոչ մեկին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: