Հայերեն   English   Русский  

Բիյոնսեն ելույթ է ունեցել Հնդկաստանի ամենահարուստ մարդու դստեր հարսանիքի ժամանակ


  
դիտումներ: 701

«BBC» հեռուստաընկերության փոխանցմամբ` ամերիկացի երգչուհի Բիյոնսեն ելույթ է ունեցել Հնդկաստանի ամենահասրուստ միլիրդատիրոջ, նավթային մագնատ Մուքեշ Ամբանիի 27-ամյա դստեր հարսանիքի ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ուդայպուր քաղաքում: Բիյոնսեից բացի հնդիկ միլիարդատիրոջ հարսանիքին հրավիրված են եղել նաև ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, The Huffington Post պարբերականի համահիմնադիր և գլխավոր խմբագիր Արիանա Հաֆֆինգթոնը և այլ հայտնի մարդիկ:

Առկա տեղեկություններով` Բիյոնսեն կատարել է իր լավագույն հիթերը: Ընդ որում` նրա հագուստներից մեկը ավանդական հնդկական սարի է հիշեցրել:

Բիյոնսե-հարսանիք

Բիյոնսե-հարսանիք

Բիյոնսե-հարսանիք

Բիյոնսե-հարսանիք





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: