Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ձերբակալված ներկայացուցիչների թիվը գերազանցել է 4000-ը


  
դիտումներ: 339

Նոյեմբերի կեսերից Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման 4523 անդամի, որոնք բողոքի ակցիաներ են կազմակերպել ամբողջ երկրի տարածքում: Այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաընկերությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ 4099 ցուցարար կալանավորվել է:

Հեռուստաալիքը ընդգծել է, որ այս տվյալները վերաբերում են ամբողջ երկրի տարածքում վերջին 24 օրվա ընթացքում կազմակերպված բողոքի ցույցերին:

Նախկօրեին «դեղին բաճկոնները» հրապարակել էին կառավարությանն ուղղված իրենց պահանջները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: