Հայերեն   English   Русский  

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ապագան հարուստները կապահովեն


  
դիտումներ: 351

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հարուստները պետք է ապահովեն երկրում իրավիճակի բարելավումը: Համապատասխան հայտարարությամբ Մակրոնը հանդես է եկել հեռուստատեսային ուղերձի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Մակրոնի խոսքերով` ինքը մտադիր է դիմել խոշոր կորպորացիաներին և հարուստների ներկայացուցիչներին:

«Խոշոր ձեռնարկությունները և առավել ապահովված քաղաքացիները պետք է օգնեն ժողովրդին հաջողության հասնելու համար: Ես այս շաբաթ կհավաքեմ նրանց և որոշում կկայացնեմ», - հայտարարել է Մակրոնը:

Ավելի վաղ Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն էր հայտարարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: