Հայերեն   English   Русский  

Մենք ինքնաթիռով զենք էինք բերում, իրենք՝ տոնածառ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)


  
դիտումներ: 3883

«Հանրապետական» կուսակցությունը սկսում է քաղաքական պայքարի երկրորդ փուլը, Aysor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այս յոթ ամիսների ընթացքում Նիկոլն ու իր թիմն ավելի շատ սխալ են արել, քան ՀՀԿ-ն 20 տարվա մեջ», - ասում է Է. Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակն ընդգծում է՝ իրենք ինքնաթիռներով զենք են բերել Հայաստան, իսկ նոր իշխանությունը՝ տոնածառ։

«Մենք անվտանգությունն ենք ուժեցացնում, իրենք զվարճանքներն են շատացնում», - ասում է նա։

Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ ճիշտ որոշում էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

«Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով։ Չգիտակցվեց, չընկալվեց, չկարողացանք ճիշտ ներկայացնել, սա տեխնիկական հարց է, բայց պետության շահերից բխում էր, որպեսզի Ապրիլյան պատերազմից ու «Սասնա ծռերից» հետո գերագույն գլխավոր հրամանատարը լինի մարդ, որը լավագույնս է տիրապետում Ղարաբաղյան հիմնահարցին» , - նշում է Էդուարդ Շարմազանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։






Մեկնաբանություններ - 1

Mamikon     12.12.2018 poqr es....!mexq es...!CHGITEM i......nch es!!!!!

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: