Հայերեն   English   Русский  

Թերեզա Մեյը կպահպանի վարչապետի պաշտոնը


  
դիտումներ: 236

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` խորհրդարանականների քվեարկությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ անվստահության քվեի հարցով ավարտվել է: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Պահպանողական կուսակցության 200 անդամները քվեարկել են Թերեզա Մեյի` պաշտոնը պահպանելու օգտին, իսկ 117-ը` իրենց անվստահությունն են արտահայտել վարչապետի նկատմամբ:

Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը կորցնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի առնվազն 159 խորհրդարանականներ հանդես եկան այդ որոշման օգտին:

Նախօրեին Մեյը հայտարարել էր, որ կպայքարվի կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի համար: Նա ընդգծել է, որ իր ողջ կարիերայի ընթացքում հավատարիմ է եղել պահպանողականների ավանդույթներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: