Հայերեն   English   Русский  

«Մինչև նրա նախարար նշանակվելը տարածքային կառավարման նախարարությունն անպորտֆել նախարարություն էր…»


ֆբ գրառում


  
դիտումներ: 549

«Հետք»-ի լրագրող Սառա Պետրոսյանի գրառումը։

«Արմեն Գևորգյանը 2008-14 թթ. տարածքային կառավարման նախարարն էր, 6 տարի: Մինչև նրա նախարար նշանակվելը տարածքային կառավարման նախարարությունն անպորտֆել նախարարություն էր, համայնքները քայքայված, առանց բյուջեի, պարտքերի տակ կքած, դրամական հաշիվները կալանքի տակ… Նրա ղեկավարման 6 տարիներին հսկայական բարեփոխումներ իրականացվեցին այս ոլորտում, այն բոլոր դրականը, ինչ կա այսօր տարածքային և տեղական կառավարման համակարգում: Նախարարի պաշտոնից նա ազատվեց սեփական դիմումով, նախարարության աշխատակիցներն արցունքներն աչքներին էին հրաժեշտ տվել Ա. Գեւորգյանին:

Իմ աշխատանքը համայնքների հետ է եւ հաճախակի եմ համայնքապետերի հետ ոլորտում առկա խնդիրները քննարկում: Բոլորը երանությամբ են հիշում Արմեն Գևորգյանի կառավարման ժամանակաշրջանը, որովհետև նրանից հետո 3 նախարար է փոխվել, բայց ոչինչ չի ավելացել նրա թողածին:

Վերջերս ջրային համակարգի ղեկավարներից մեկը, որն այդ համակարգում աշխատում է խորհրդային տարիներից, զրույցի ժամանակ ասաց, որ բազմաթիվ ղեկավարներ է ունեցել, բայց Արմեն Գևորգյանը միակն էր, որ իրենց հետ աշխատել է առանց ենթատեքստի (ատկատների), և հնարավոր ամեն բան արել է համակարգը կայացնելու համար:

Սա, կարծում եմ, նրա աշխատանքի լավագույն գնահատականն է,և արժե, որ նրան դատապարտողները նաև սա իմանան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: