Հայերեն   English   Русский  

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը


  
դիտումներ: 643

Forbes ամսագրի խմբագրությունն ավանդույթի համաձայն ամփոփում է տարին: Այն հաշում է այլ մարդկանց եկամուտները և արձանագրում, թե ում համար է ֆինանսական առումով ընթացիկ տարին հաջող եղել: Յուրաքանչյուր տարի խմբագրության թիրախում են հայտնվում նաև մոդելները: Գրում է Gazeta.ru-ն:

Այսպիսով, Forbes ամսագրի վարկածով 2018 թ. ամենաբարձր վարձատրվող մոդել Քենդալ Ջեներն է ճանաչվել, որը 2017 թ. հունիսից մինչև 2018 թ. հունիս ընկած ժամանակահատվածում 22.5 մլն դոլար է վաստակել:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Կառլի Քլոսը 13 միլիոն դոլարով: Լավագույն եռյակում 11,5 միլիոն դոլար եկամուտով միաժամանակ հայտնվել են Քրիսի Թեյգանը և Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին:

Ժիզել Բունդհենը և Կառա Դելևինը վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել են 10 մլն դոլար: Ջիջի Հադիդը մի փոքր ավելի քիչ է վաստակել, և նրա եկամուտը 9,5 միլիոն դոլար է կազմել: Բելլա Հադիդն ու Ջոան Սմոլսը իրենց հաշիվները համալրել են 8.5 միլիոն դոլարով: Իսկ ամենահաջող և պահանջված գեղեցկուհիների վարկանիշը 8 միլիոնով եզրափակում է Դաութցեն Քրեզը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: