Հայերեն   English   Русский  

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների մրցակիցները հայտնի են


  
դիտումներ: 410

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 13 –ին տեղի է ունեցել մինչև 18 և մինչև 20 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի 2019թ. առաջնությունների վիճակահանությունը:

C դիվիզիոնիում Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականը հանդես կգա B ենթախմբում: Մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի թիմերը: Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը՝ Անդորրայում: Այնտեղ, նույն տարիքի մեր մարզուհիների մրցակիցները B ենթախմբում կլինեն Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականները: Խաղերը`հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հայտնվել է B դիվիզիոնի C ենթախմբում և կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի , Վրաստանի, Էստոնիայի ներկայացուցիչների հետ: Մրցումները նշանակված են Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում՝ հուլիսի 12-ից 21-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: