Հայերեն   English   Русский  

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը պատմել է, թե ինչ նպատակով կծախսի ստացած գումարը


  
դիտումներ: 626

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկը՝ Նադյա Մուրադը պատմել է, թե ինչ նպատակով կտնօրինի ստացված դրամական միջոցները: Գրում է Gazeta.ru-ն:

Նադյա Մուրադը հայտարարել է, որ մտադիր է հիվանդանոց կառուցել իր հայրենի քաղաքում:

«Նոբելյան խաղաղության մրցանակի համար ստացած գումարով ես Սինջարում հիվանդանոց կկառուցեմ հիվանդների համար, առաջին հերթին, այրիների և այն կանանց, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների կողմից սեռական բռնության են ենթարկվել», - ասել է Մուրադը:

Նա հավելել է, որ մոտ ապագայում կապ կհաստատի մարդասիրական կազմակերպությունների հետ, որպեսզի քննարկի այդ հարցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օսլոյում հանձնել են Խաղաղության Նոբելյան մրցանակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: