Հայերեն   English   Русский  

Ժան Կլոդ Յունկերի տարօրինակ վարքագիծը հերթական անգամ զարմանք է առաջացրել. Տեսանյութ


  
դիտումներ: 521

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի երկրորդ օրվա սկզբին հերթական անգամ տարօրինակ վարքագիծ է դրսևորել և մոտենալով իր աշխատակցուհուն՝ խառնել վերջինիս մազերը: Տարօրինակ միջադեպի տեսանյութը համացանցում տարածել է Բեռլինում տեղակայված ռուսական Ruptly վիդեո գործակալության թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:

BBC հեռուստաընկերության թղթակիցը ուղիղ եթերում պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը ննամ կերպ վարվել է գերատեսչության արարողակարգի ղեկավարի տեղակալ Պեռնիլա Շելինի հետ:

Հուլիսին բրիտանական The Sun թերթը գրել էր, որ Յունկերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում «հարբած» են նկատել: Սակայն ավելի ուշ Եվրահանձնաժողովի աշխատակիցը բացատրել էր, որ Յունկերն այդ օրը թիկունքի հատվածում ցավեր է ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: