Հայերեն   English   Русский  

Հայտնի ընկերության արտադրանքի մեջ ասբեստ է հայտնաբերվել


  
դիտումներ: 754

CNBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Johnson & Johnson ընկերության շուկայական արժեքն ընկել է մինչև 39.8 միլիարդ դոլար այն տեղեկության տարածումից հետո, երբ հայտնի է դարձել, որ ընկերությունում տարիներ շարունակ տեղյակ են եղել մանկական տալկի մեջ առողջության համար վտանգավոր ասբեստի առկայության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Հստակեցվել է, որ մի շարք ընկերությունների փաստաթղթերի վերլուծությունը, ինչպես նաև դատարանում վկայությունները ը ցույց են տալիս, որ առնվազն 1971թ. մինչև 2000-ական թթ. սկզբին ընկերության արտադրանքների թեսթերը երբեմն դրական արդյունքներ են ցույց տվել փոքր քանակությամբ ասբեստի առկայության մասին:

Ավելի վաղ ԱՄՆ Միսուրի նահանգի դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել էր 22 կանանց վճարել 4,69 միլիարդ դոլար:

Ինչպես հայտնի է, այդ կանայք դժգոհել էին, որ Johnson & Johnson ապրանքանիշի արտադրանքները կիրառելուց հետո իրենց մոտ քաղցկեղ է զարգացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: