Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում առնվազն 2 հազար մարդ է մասնակցում բողոքի ցույցերին


Փարիզում ցուցարարների թիվը հասնում է հազարի


  
դիտումներ: 617

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի ժանդարմերիան հաղորդել է այսօրվա ցույցերին ողջ երկրում 2 հազար մասնակիցների մասին: Գերատեսչության հայտարարությունը հեռարձակել է BFM հեռուստատեսությունը:

Ըստ ժանդարմերիայի հաղորդագրության՝ ավտոմայրուղիների հինգ ելք և մուտք փակ է: Ըստ ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալների՝ Փարիզի ցույցերին մասնակցում է մոտ հազար մարդ: Նրանք հիմնականում խմբված են Ելիսեյան դաշտերում և Օպերայի հրապարակում:

Մինչ այս ոստիկանության պրեֆեկտուրան հայտնել էր Փարիզում և նրա արվարձաններում 37 բերման ենթարկվածների մասին: Ինչպես ընդգծում է հեռուստատեսությունը, բերման ենթարկվածներն ավելի քիչ են, քան անցյալ շաբաթ նույն ժամերին: Այն ժամանակ բերման էր ենթարկվել ավելի քան 300 մարդ:

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից ընթանում են «Դեղին ժիլետների» շարժման բողոքի ցույցերը: Նրանք հանդես են գալիս ավտոմեքենայի վառելիքի թանկացման, հարկերի բարձրացման և կյանքի թանկության դեմ: Ցույցերը հաճախ ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով և անկարգություններով: Ըստ երկրի ՆԳՆ-ի տվյալների՝ բռնվածների ընդհանուր թիվը, սկսած նոյեմբերից, ավելի քան 4500 է: Ըստ վերջին տեղեկության՝ այդ ցույցերի ընթացքում զոհվել է վեց մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: