Հայերեն   English   Русский  

Քանյե Ուեսթը հայտնել է, որ Դրեյքը սպառնում է իր ընտանիքին


  
դիտումներ: 1560

Թեև վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվել, որ ռեփերներ Քանյե Ուեսթի և Դրեյքի միջև երկարատև վեճը վերջապես ավարտվել է, սակայն այս գիշեր պարզ է դարձել, որ այն ավելի է թեժանում: Նախորդ գիշեր թվիթեր սոցիալական ցանցը «պայթել է» Քանյե Ուեսթի զայրացած գրառումներից, որոնցում ռեփերը հայտնել էր Դրեյքի սպառնալիքների մասին: Գրում է Super.ru-ն:

«Դրե՛յք, եթե ինձ կամ իմ ընտանիքիս ինչ-որ բան պատահի, դու գլխավոր կասկածյալը կլինես, այնպես որ ձայնդ կտրի՛ր», - գրել է Քանյեն թվիթերյան ութսուն գրառումներից մեկում:

Ուեսթը վստահորեն հայտարարել է, որ Դրեյքն է եղել իր համերգի կեսին Pusha T-ի երկրպագուների վրա վերջերս կատարված հարձակման կազմակերպիչը: Զանգվածային ծեծկռտուքի կենտրոնում հայնված երկրպագուներից մեկը դանակով հասցված հարվածներից այժմ ծանր վիճակում է գտնվում: Քանյեի կարծիքով՝ միջադեպի մեղավորը Դրեյքն է:

Հիշեցնենք, որ ռեփերների միջև սկանդալը սկսվել էր հենց Pusha T- ի երգերից մեկի պատճառով, որի ընթացքում նա հայտնել էր, որ Դրեյքը նախկին պոռնոդերասանուհուց որդի ունի: Դրեյքը կարծում է, որ այդ տեղեկությունը նրան Քանյեն է հայտնել, թեև վերջինս հերքում է այն:

Քանյեն նաև պահանջել է, որպեսզի Դրեյքը ներողություն խնդրի բոլոր երգերի համար, որոնցում Դրեյքն անդրադարձել է իրեն:

Ռեփերը նաև հայտարարել է, որ Դրեյքը դիտավորյալ որպես թիրախ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց է ընտրում և հիշեցրել. «Ես ինքս եմ նրա համար ճանապարհ հարթել: Առանց Քանյեի Դրեյք չէր լինի, այնպես որ չհամարձակվես սպառնալ ինձ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: