Հայերեն   English   Русский  

​ԶԼՄ-ները երբեք այսքան անպատիվ չեն եղել, որքան ներկայումս. Թրամփ


ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ԶԼՄ-ները հազվադեպ են գրում «Ռուսաստանին վերբերող ճշմարիտ պատմություններ»


  
դիտումներ: 620

Ամերիկյան մամուլը իր ողջ պատմության մեջ երբեք այսքան անարգ չի եղել, որքան մեր օրերում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ այս հաղորդագրությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է այսօր իր թվիթերյան էջում:

«Մեր երկրի պատմության ընթացքում «մամուլը» երբեք ավելի նվաստ չի եղել, քան այսօր: Այն նյութերը, որոնք պետք է լավը լինեն, վատն են: Այն նյութերը, որոնք պետք է վատը լինեն, ահավոր են»,- կարծում է երկրի ղեկավարը:

Նրա համոզմամբ՝ ԶԼՄ-ները «հազվադեպ են հաղորդում այն իրական պատմությունների մասին, որոնք առնչվում են Ռուսաստանին, [Հիլարի] Քլինթոնին և ԴԿԱԿ-ին [Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտե]: Շատ ցավալի է»,- ամփոփել է Թրամփը:

Նախագահը մինչ այս պահանջել է ԱՄՆ արդարադատության նախարարությունից հետաքննություն սկսել Քլինթոնի նկատմամբ, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության և Ռուսաստանի ենթադրյալ դավադրության կապակցությամբ:

Թրամփը քանիցս է հանդես եկել ազատական տրամադրություններ ունեցող պարբերականների և հեռուստատեսությունների քննադատությամբ, որոնք քննադատում են նրա աշխատակազմի աշխատանքը և ներկայացնում նրան անբարենպաստ լույսի տակ: 2017 թ. երկրի ղեկավարը The New York Times թերթը և CNN, NBC, CBS, ABC հեռուստատեսություններն անվանել է ամերիկյան ժողովրդի թշնամի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: