Հայերեն   English   Русский  

Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հարություն Մելքոնյանը


  
դիտումներ: 655

Դեկտեմբերի 15-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում անցկացվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունը, որին մասնակցեցին հաստատված 40 պատվիրակներից 37-ը:

Կոնֆերանսի պատվիրակները նախագահության անդամ Արամ Կարապետյանին ընտրեցին կոնֆերանսի նախագահ: Ա. Կարապետյանը նախ ներկայացրեց ընտրությունների անցկացման կանոնակարգը` համաձայն Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կանոնադրության: Հաջորդիվ հայտարարվեց Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Արսեն Մխիթարյանի առաջարկած թեկնածուի անունը` Արսեն Խաչատրյան: Նախագահության անդամ Սուրեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով և առաջարկեց Հարություն Մելքոնյանի թեկնածությունը:

Այսպիսով, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությանն առաջադրվեց 2 թեկնածու` Արսենը Խաչատրյան և Հարություն Մելքոնյան:

Մինչ թեկնածուների ելույթները, պատվիրակները ընտրեցին հաշվիչ հանձնաժողովի 3 անդամնրին` Վահան Սարգսյանին, Արսեն Մխիթարյանին և Վլադիմիր Աբրահամյանին:

Թեկնածուները հանդես եկան ելույթներով և ներկայացրին իրենց ծրագրերը, որից հետո ելույթներ ունեցան Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Ա. Խաչատրյան, առաջարկեց ընտրությունն անցկացնել փակ քվեարկությամբ: Առաջարկը դրվեց քվեարկության, սակայն պատվիրակների մեծամասնությունը` նախագահության 23 անդամ բաց քվեարկության կողմ էր:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հարություն Մելքոնյանը, ստանալով 26 ձայն, ընտրվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: