Հայերեն   English   Русский  

Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և նրա աջակիցների միջև


  
դիտումներ: 574

Էջմիածնում բախում է տեղի ունեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների եւ Մայր Աթոռի մոտ հավաքվածների միջև,հաղորդում է news.am-ը։

Նշենք, որ նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Արդեն Էջմիածնում երբ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք ակցիայի մասնակիցների և Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց միջև հրմշտոց է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։

Մայր Աթոռի տարածքում մեծ թվով ոստիկաններ այս պահին վերահսկում են իրավիճակը։

Կաթողիկոսի աջակիցները թրիքաջուր են լցրել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների վրա, քաշքշել միմյանց, վնասել ակցիայի մասնակիցների մեքենաները։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները դեռեւս հունիս ամսից բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանում եւ Էջմիածնում՝ պահանջելով՝ կաթողիկոսի հրաժարականը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: