Հայերեն   English   Русский  

​Մարող շարժում. «Դեղին ժիլետների» հինգերորդ ցույցն ավելի սակավաթիվ էր և ավելի խաղաղ


Ցույցերին մասնակցել է 66 հազար մարդ, բերման ենթարկվածների թիվը երեք անգամ ավելի փոքր է, քան անցյալ շաբաթ


  
դիտումներ: 554

Երեկ «Դեղին ժիլետների» հասարակական շարժումը հինգերորդ շաբաթօրյա ցույցն արեց Ֆրանսիայում իր պահանջները պնդելու համար: Դրա արդյունքները նվազ դրամատիկ էին՝ համեմատած անցյալ շաբաթ օրվա երթերի հետ:

Ըստ նախնական հաշվարկների՝ ողջ Ֆրանսիայում «ժիլետների» երթերին այս շաբաթ 66 հազար մարդ է մասնակցել: Փարիզում ցուցարարների թիվը չէր հասնում 3 հազարի: Տուժել է յոթ մարդ, որոնց հոսպիտալացրել են:

Ծանրության նժարը՝ ոստիկանության կողմը

Դեռ առավոտյան ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներն անձամբ ստուգեց ոստիկանների դիրքերը քաղաքի կենտրոնում: Կարգուկանոնը խախտելու և պայուսակներում կասկածելի իրերի առկայության համար ոստիկանությունն այս անգամ բերման է ենթարկել 168 ցուցարարի՝ երեք անգամ պակաս, քան մի շաբաթ առաջ: Ընդ որում, բերման ենթարկվածներից 112-ը դեռ հիմա էլ արգելանքի տակ են:

Ոստիկանության հերթապահող ուժերն ավելի քիչ էին, քան մի շաբաթ առաջ՝ ընդամենը 69 հազար իրավապահ նախորդ շաբաթ օրվա 89 հազարի դիմաց: Սակայն Փարիզում նրանց թիվն անփոփոխ էր՝ 8 հազար ոստիկան և ժանդարմ: Բացի այդ, երկրորդ անգամ մայրաքաղաքի փողոցներում կարգուկանոնը պահպանելու համար գործի էր դրվել ժանդարմերիայի 14 զրահամեքենա:

Փաստորեն մայրաքաղաքում այս անգամ ոստիկաններն ավելի շատ էին, քան ցորցարարները: Ասենք, երթերին մասնակցող ցորցարարներն էլ առանձնապես առիթ չէին տալիս օգտվելու ուժերի այդ գերակշռությունից: Բանը հազվադեպ էր հասնում անմիջական դիմակայության: Իրավիճակի սրման պահերին իրավապահներն արցունքաբեր գազ և պղպեղի լուծույթ ցպնող թիթեղասրվակներ (перцовые баллончики) էին կիրառում:

մարիաննաները

Իրենց առանձին լուռ և միանգամայն խաղաղ ցույցն արեցին Ելիասեյան դաշտերում մի քանի մինչև գոտկատեղը մերկացած աղջիկներ՝ բրոնզգույն գրիմով և կամիր փռուգիական կնգուղներով: Նրանց տեսքը Ֆրանսիայի խորհրդանիշի՝ Մարիաննայի ալեգորիան էր, որը մարմնավորում է ազգային կարգախոսը՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»: Մարիաննայի արձանները, որպես կանոն, առկա են իշխանության մարմինների բոլոր հաստատություններում:

Առևտրականները համարձակություն էին ձեռք բերել

Ոստիկանական խմբերն ամբողջ օրը պահպանում էին դեպի նախագահական նստավայրը՝ Ելիսեյան պալատը տանող ուղիները, իսկ Եիլսեյան դաշտերում ժամանակ առ ժամանակ ցուցարարներին քշում էին պողոտայի խորքը: «Ժիլետներին» թույլ չէին տալիս մոտենալ նաև կառավարության նստավայրին՝ Մատինյոնի պալատին և Ազգային ժողովին Բուրբոնյան պալատում:

Շատ խանութպաններ նախապես թիթեղներով ծածկել էին իրեն ցուցափեղկերը: Սակայն փարիզյան մեծ խանութները՝ - Printemps и Galeries-ն և Galeries Lafayette-ը, ի տարբերություն անցյալ շաբաթվա, բաց էին: Փարիզյան նորաձևության այդ առաջատարները վճռել էին չզրկել փարիզցիներին Ծննդյան նվերներ գնելու հնարավորությունից: Բացի այդ, այս հանգստյան օրերը՝ առանց գնորդների, սպառնում էին մեծ կորուստներով խանութների համար, որոնք առանց այդ էլ արդեն մոտ 1 մլրդ եվրո են կորցրել:

Ցույցերի էպիկենտրոնը, ի դեպ, այս անգամ այդ երկու փարիզյան առևտրի կենտրոնների մոտակայքում էր. Պահանջները իշխանություններից «դեղին ժիլետները» հնչեցնում էին այս շաբաթ Palais Garnier-ի Փարիզի օպերայի շենքի աստիճաններից:

Ցուցարարների պահանջները

դեղին ժիլետների պահանջները

Շարժումը սկսվեց որպես ընդվզում ավտոմեքենաների վառելիքի հարկերի բարձրացման դեմ, սակայն պահանջները վաղուց են դուրս եկել այդ շրջանակներից:

Ամբողջ շաբաթվա ընթացքում հանրապետության իշխանությունները ջանք չէին խնայում իրավիճակը բնական հուն վերադարձնելու համար՝ հիշեցնելով նախագահի տված խոստումների մասին, որպեսզի նվազեցնեին սոցիալական լարման աստիճանը: Ըստ տնտեսագետների հաշվարկների՝ փաթեթը ընդհանուր հաշվով գանձապետարանի վրա կնստի մոտ 10 մլրդ եվրո: Խոստումների շարքում են նվազագույն աշխատավարձի բարձրացումը 100 եվրոյով, հարկերից ազատումը տարեկան պարգևավճարներից, հարկերից ազատումը արտաժամյա աշխատանքի վարձից, ֆիսկալ արտոնությունները ցածր թոշակների համար, գազի և էլեկտրականության սակագների սառեցումը, ավտոմեքենաների վառելիքի էկոլոգիական հարկի վերացումը:

Կռվախնձոր դարձած հարկի չեղարկումից, նվազագույն աշխատավարձի բարձրացումից և թոշակառուների հարկային բեռի թեթևացումից հետո «ժիլետները» պահանջում են իշխանություններից էլ ավելի առաջ գնալ: Նրանք պնդում են, որ սառեցվեն կամ նույնիսկ չեղարկվեն հարկերը առաջին անհրաժեշտության ապրանքներից, բարձրացվեն թոշակները և աշխատավարձերը:

Նախարարների որոշումը

Միաժամանակ պահանջներ են դրվում, որ նվազեցվեն նախարարների աշխատավարձերը «պետական միջոցները տնտեսելու» համար:Նախարարները, ի դեպ, արդեն որոշել են հրաժարվել սեփական աշխատավարձի բարձրացումից, այն եկող հունվարի 1-ից կկազմեր աշխատավարձի 0,4%-ը: Ինչպես տեղեկացրել է RTL հեռուստատեսությունը, նախագահը և վարչապետը, հրաժարվելով հավելավճարից, առաջվա պես կստանան ամսական 15 հազար եվրո, նախարարները՝ 10 հազար եվրո, պետքարտուղարները (փոխնախարարները)՝ 9,5 հազարական եվրո:

Ցուցարարները պահանջներ ունեն նաև պատգամավորներից: «Դեղին ժիլետները» պահանջում են հաստատել բոլոր օրենքները «քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեով»: Ապստամբները երկրում այնպիսի գործիքի ներդում են պահանջում, որով քաղաքացիները կարողանան, ինչպես Շվեյցարիայում, անմիջականորեն քվեարկել օրենքների փոփոխության և պետական կարևորություն ունեցող մի շարք հարցերի դեպքում, եթե այս կամ այն նախաձեռնությունը անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքի:

Տարածաշրջաններում՝ առանց միջադեպերի

Տարաշածրջաններում նույնպես պատկերն ավելի խաղաղ էր: Այսպես, Բորդոյում, որտեղ անցյալ շաբաթ ուժեղ անգարկություններ էին եղել, ցույցը տեղի ունեցավ նույն ծավալով. փողոց դուրս եկավ ավելի քան 4,5 հազար ցուցարար:

Նույն պատկերն էր Նանտում, որտեղ ցույցի դուրս եկավ դարձյալ 1,2 հազար մարդ: Լիոնում ցուցարարների ներկայությունը, ըստ տեղի ԶԼՄ-ների, «կայուն էր, բայց թույլ»: Ցուցարարներն ավելի սակավ էին, քան նախորդ շաբաթ, նաև Ռենում, Ստրասբուրգում և Թուլուզում:

Ժամը 8-ի կողմերը ցուցարարների մի մասը ցրվեց տները: Ոստիկանների ցանկապատները Ելիսեյան դաշտերում արդեն հանվել էին, և երթևեկությունը վերականգնվել էր Ծննդյան լույսերով ողողված պողոտայով՝ Հաղթական կամարից դեպի Համաձայնության հրապարակ:

Աղբյուրը՝ ՏԱՍՍ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: