Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը «Միգրանտների միջազգային օրվա» առթիվ


ՈՒՂԵՐՁ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ


  
դիտումներ: 446

Միգրացիան տնտեսական աճի, դինամիզմի և փոխըմբռնման համար հզոր շարժիչ է։ Այն միլիոնավորանձանց թույլ է տալիս փնտրել նոր հնարավորություններ՝ օգուտ տալով ինչպես սկզբնային այնպես էլ նպատակակետային համայնքներին։

Այդուհանդերձ, երբ միգրացիան վատ է կառավարվում, այն կարող է ուժեղացնել տարանջատումները հասարակությունների մեջ և միջև, մարդկանց խոցելի դարձնել շահագործման ու չարաշահման համար, թուլացնել կառավարության հանդեպ հավատը։

Այս ամիսաշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց՝ընդունելով «Ապահով, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի» գլոբալ համաձայնագիրը։

Ապահովված լինելով Միավորված ազգերի կազմակերպության անդամների ճնշող մեծամասնության աջակցությամբ՝ Համաձայնագիրը կօգնի մեզ զբաղվել միգրացիայի իրական մարտահրավերներով՝միաժամանակ քաղելով դրա բազում օգուտները։

Համաձայնագիրը մարդակետրոն է և հիմնավորված մարդու իրավունքներով։

Այն մատնանշում էմի ուղի, որը կընձեռնի միգրացիայի համար ավելի օրինական հնարավորություններ և կօգնի կատարել մարդկանց թրաֆիքինգը վերացնելու ավելի հզոր գործողություն։

Միգրանտների միջազգային օրը եկե՛ք բռնենք Գլոբալ համաձայնագրի նախատեսած ուղին. այնպես անենք, որ միգրացիան աշխատի հօգուտ բոլորի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: