Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ն ընդունեց Փախստականների մասին համընդհանուր դաշնագիրը


Այս համաձայնագիրը նախատեսում է փախստականների բեռը թեթևացնելու մեխանիզմներ ընդունող երկրների կողմից


  
դիտումներ: 222

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 55-րդ նստաշրջանում մասնակից պետություններն ընդունեցին Փախստականների մասին համընդհանուր դաշնագիրը: Այդ մասին տեղեկացվել է երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի թվիթերում:

«Երկուշաբթի ընդունված Փախստականների մասին գլոբալ դաշնագիրն առավել զորեղ և արդարացի միջազգային արձագանքը կլինի միլիոնավոր մարդկանց համար, որոնք լքել են իրենց տները, և այն հանրությունների համար, որոնք ապաստան են տվել նրանց»,- ասվում է հաղորդագրությունում:

Դաշնագրին կողմ է քվեարկել 181 երկիր, երկու երկիր քվեարկել է դրա դեմ:

«ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հենց նոր համաձայնեցրեց Փախստականների մասին պատմական դաշնագիրը: Դա ամենանշանակալի նախաձեռնությունն է փախստականների խնդիրների ծանրությունը կիսելու առումով, որը ես տեսել եմ փախստականների հետ աշխատանքի վերջին 34 տարում»,- նշել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

Տվյալ դաշնագիրը նախատեսում է փախստականներին ընդունող երկրների կողմից նրանց բեռը թեթևացնելու մեխանիզմներ, նոր վայրերում փախստականների ապահովման իրավիճակի բարելավման մեխանիզմներ, ինչպես նաև կյանքի պայմանների բարելավման ջանքեր այն վայրերում, որտեղից բնակիչների առավել մեծ արտահոսք է նկատվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: