Հայերեն   English   Русский  

Շումախերի առողջական վիճակը բարելավվել է


  
դիտումներ: 637

Daily Mail պարբերականի փոխանցմամբ` «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակը բարելավվել է: Գրում է Gazeta.ru-ն:

2013 թ. Մերիբելի լեռնադահուկային մրցուղու մոտ գլխուղեղային ծանր վնասվածք ստացած Շումախերն այլևս անկողնուն գամված չէ: Վերջինս նաև թոքերի արհեստական օդափոխման կարիք չունի:

Նշվում է, որ Շումախերը թանկարժեք բուժման կարիք ունի, որի համար շաբաթական 50 հազար ֆունտ ստեռլինգ է անհրաժեշտ լինում:

Ներկայումս «Ֆորմուլա 1-ի» յոթակի չեմպիոնը վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայում գտնվող իր առանձնատանը: Նախկին մրցարշավորդը կարող է Դալլասում գտնվող կլինիկա տեղափոխվել, որը մասնագիտացած է գանգուղեղային վնասվածքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: