Հայերեն   English   Русский  

Հորդորակ. Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին


  
դիտումներ: 1469

Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինսզերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժեքները: Երբ տվյալ լեզվում ստեղծվում է համապատասխան բառը, որը հասարակությունն ընդունում է, փոխառությունը դառնում է օտարաբանություն:

Ի տարբերություն փոխառության՝ օտարաբանությունը մերժելի է, որովհետև նախընտրելովօտարաբանությունը՝նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը:

Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են:

Նկատի ունենալով վերը ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

ստորև բերված օտար բառերի փոխարեն գործածել հայերեն համարժեքները.

1.աբոնեմենտ – բաժանորդագիր

2.աբստրակտ– վերացական

3.աբսուրդ–անհեթեթություն, անհեթեթ

4.ամբիցիոզ – հավակնոտ

5.ավտոռեֆերատ – սեղմագիր

6.ատեստատ – վկայական

7.բալանս – հաշվեկշիռ

8.դեֆիցիտ – պակասուրդ

9.դիվիդենտ – շահաբաժին

10.դիսերտացիա– ատենախոսություն

11.դիսպետչեր – կարգավար

12.էմոցիա – հույզ

13.իմիջ – կերպար

14.ինվալիդ - հաշմանդամ

15.ինվեստիցիա – ներդրում

16.լեգիտիմ – օրինական, օրինակարգ

17.լոգիկա – տրամաբանություն

18.կոլեգիա – վարչանի

19.կոմպետենտ – 1. իրազեկ, 2. իրավասու

20.կոմպրոմիս – փոխզիջում

21.կոնցեպցիա – հայեցակարգ

22.կրեատիվ – ստեղծագործ

23.մաքսիմում – առավելագույն

24.մենեջմենտ / մենեջմենթ– կառավարում

25.մոնոպոլիա – 1. մենաշնորհ, 2. մենատիրություն

26.մոնոպոլիստ – 1. մենաշնորհյալ, 2. մենաշնորհատեր

27.մենտալիտետ / մենթալիտետ –մտածելակերպ

28.մինիմում–նվազագույն

29.նեգատիվ – բացասական

30.շանս – հնարավորություն

31.չեկ / չեք– վճարագիր, անդորրագիր

32.պոզիտիվ – դրական

33.պոպուլիզմ – ամբոխահաճություն

34.պոպուլիստ - ամբոխահաճ

35.պրակտիկ – գործնական

36.պրինտեր – տպիչ

37.ռեալ – իրական

38.ռեյտինգ – վարկանիշ

39.սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)

40.սիմվոլ – խորհրդանիշ

41.սիմվոլիկ – խորհրդանշական

42.սիստեմ - համակարգ

43.սիտուացիա – իրադրություն, իրավիճակ

44.ստատիստիկա – վիճակագրություն

45.տրենաժոր – մարզասարք

46.քսերոքս – պատճենահան

47.քրոնիկոն – ժամանակագրություն

48.օպոնենտ – ընդդիմախոս

49.ֆեյք – կեղծ

50.ֆորում – համաժողով

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: